Փաշինյանը և Բլինքենն ընդգծել են Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման անհրաժեշտությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Վարչապետը բարձր է գնահատել սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների վերացմանը միտված ամերիկյան կողմի ջանքերը և կարևորել այդ ուղղությամբ հետևողական քայլերը: Կողմերն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքներին: Կարևորվել է ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների իրականացման ու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ապահովումը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի: Վարչապետն իր տպավորություններն է կիսել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման վերաբերյալ: Էնթոնի Բլինքենը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ առաջիկայում ևս նպաստելու բանակցային գործընթացին ու Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը: |
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին ջերմ ընդունելության համար (տեսանյութ)
6719:48ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ
12718:54Նիկոլ Փաշինյանը ժամանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին (տեսանյութ)
10418:18Փաշինյանը մեկնել է ՌԴ
23611:06Փաշինյանը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները
22009:06ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
513Երեկ, 11:48