Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Տեղը գիտենք, բայց ՊՆ-ից ասել են, որ Ադրբեջանը թույլ չի տալիս մոտենալ». անհետ կորած զինծառայողի հարազատ

760
Երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2022 թ., 14:06
«Տեղը գիտենք, բայց ՊՆ-ից ասել են, որ Ադրբեջանը թույլ չի տալիս մոտենալ». անհետ կորած զինծառայողի հարազատ

ՀՀ պաշտպանության նախարարության մոտ անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք նշում են, որ Վահեի գտնվելու վայրը գիտեն, բայց ՊՆ-ից ասել են, որ Ադրբեջանը թույլ չի տալիս մոտենալ այդ հատվածին․ «Սեպտեմբերի 16-ից ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել իրենց կողմից վերահսկվող տարածք՝ Սյունիքի Հանդ գյուղի վերևի հատված: Երեխեն զանգել է սեպտեմբերի 15-ին, իր ընկերոջը բացատրել է, թե որ ձորակում է: Բայց մերոնք ոչ մի քայլ չեն ձեռնարկում: Մենակ աշխատում է զորամասի հրամանատարական կազմը: Մեր մարդիկ ուզում են մտնել տարածք, բայց Ադրբեջանը թույլ չի տալիս։ Գիտենք, որ երեխեն ողջ է, մի քանի տեղից վիրավոր է, գիտենք, որ մի քանի տղաների հետ անտառում են»,- ասել է հարազատներից մեկը։

Անհետ կորած զինծառայողի հարազատների ակցիան՝ ՊՆ-ի դիմաց