«Զորակոչն իրականացվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով»․ Թագուհի Թովմասյան
![]() Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ներկայացրել է իրենց կատարած աշխատանքները․ «Զեկույցներ և նամակներ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս՝ սկսած գերիների դաժան գնդակահարությունների, վերջացրած՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների արձանագրումներով: Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի, մենք պետք է թույլ չտանք, որ նման բան տեղի ունենա: Մենք խնդիր ունենք այս պահին ամբողջ աշխարհին բացատրելու, որ արցախցիներն ինքնորոշվելու իրավունք ունեն, այլապես մենք 21-րդ դարում ունենալու ենք նոր ցեղասպանություն»: Թովմասյանն անդրադարձել է նաև մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով ստացված բողքներին, մասնավորապես՝ զորակոչային գործընթացին վերաբերող հարցերին․ «Զորակոչն իրականացվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով․ ծանուցումներն ուղարկվում են, և ծանուցման հաջորդ օրը քաղաքացուն պահանջում են ներկայանալ. հնարավորություն չի լինում, որպեսզի քաղաքացին կարողանա բուժզննում անցնել, տարրական կենցաղային հարցերը ապահովել, հետո նոր գնալ և կատարել ռազմական պարտքը»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
