Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Հրապարակվել է տեսանյութ, որում Պուտինը խոսում է Ղրիմի կամրջի պայթեցման մասին

1073
Կիրակի, 09 հոկտեմբերի, 2022 թ., 22:30
Հրապարակվել է տեսանյութ, որում Պուտինը խոսում է Ղրիմի կամրջի պայթեցման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է անվանել։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում Պուտինը տեղի ունեցածի մասին մեկնաբանություն է տալիս Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հետ հանդիպման ժամանակ։

Երկրի ղեկավարի խոսքով՝ հարձակումն ուղղված է եղել երկրի կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը։ Նրա խոսքով՝ պայթյունի հեղինակներն ու պատվիրատուները Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցներն են։

Տեսանյութում երևում է նաև, թե ինչպես է Բաստրիկինը կատարվածի մեջ մեղադրել ուկրաինական հատուկ ծառայություններին, ինչպես նաև Ռուսաստանի և այլ երկրների որոշ քաղաքացիների։ Նրա խոսքով՝ նրանք օգնել են այս ահաբեկչության նախապատրաստմանը։