Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

534
Շաբաթ, 08 հոկտեմբերի, 2022 թ., 00:18
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Հոկտեմբերի 7-ին, ժամը 20։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացի Գ․ Յ-ի (ծնված 1985թ․) ինքնասպանության փորձը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը: