Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Դուք իրավունք չունեք լռելու». Ոսկան Սարգսյան

485
Շաբաթ, 08 հոկտեմբերի, 2022 թ., 00:12
«Դուք իրավունք չունեք լռելու». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Պրահայում տեղի ունեցած հերթական խայտառակություն-պարտությանն ինչո՞ւ չեն արձագանքում նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, իրենց գրասենյակների հայտարարություններն այդքան կշիռ չունեն։ Որ Նիկոլ Փաշինյանին թավշյա հեղափոխություն-քաղաքական դավադրությամբ իշխանությունը խաղաղ ձևով հանձնեցին, դրանում մեղք ունի քաղաքական շախմատիստ Սերժ Սարգսյանը, որ Նիկոլ Փաշինյանը 2021թ. խորհրդարանական ընտրություններով լեգիտիմացրեց իր իշխանությունը, դրանում մեղք ունի Ռոբերտ Քոչարյանը, ով այդ ընտրություններում ընտրողներին վախեցնող սևի, բոբոյի դեր տարավ։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արցախը ձեր հայրենիքն է, ձեր հրամաններով հազարավորները մարտի են գնացել զոհվել, այդ խնդիրը լուծելու անունից դուք իշխանության եք եկել, մեծահարուստ դարձել ու հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն Արցախը մերթող է արել, դուք իրավունք չունեք լռելու։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանը վաղուց է բացահայտել իր պարտվողական դեմքը, նրանից դրական ոչ մի ակնկալիք չունեմ»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան