Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Պարզունակ կռուտիտներ». Արմեն Աշոտյան

422
Ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2022 թ., 22:48
«Պարզունակ կռուտիտներ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը․ «Թուրքական դուքյանի վերածված ԱԳ նախարարությունն օրվա ավարտին ինքնահարցազրույցի ձևաչափով փորձել է սվաղել այսօրվա ընթացքում, այդ թվում՝ իմ կողմից բարձրաձայնած խնդիրները Պրահայի հանդիպման վերաբերյալ։ Պարզունակ կռուտիտներ, ամոթալի ինքնախոստովանականներ, զզվելի ստեր, մի խոսքով՝ ինչպես միշտ։

Հայաստանում չկա գեթ մեկ բանական մարդ, ով կհավատա, թե մոտ 5 ժամ տևած քննարկումն ավարտվել է զուտ 2-3 հրապարակված պարբերությամբ։

Վստահ եմ, որ Նիկոլը կրկին բանավոր խոստումներ է տվել, որոնք, կյանքն է ապացուցում, էլ ավելի վտանգավոր են, քան հրապարակված տեքստերը»։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան