Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ավտովթար Աշտարակ-Ուջան ճանապարհին. կա զոհ և տուժածներ

441
Ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2022 թ., 22:12
Ավտովթար Աշտարակ-Ուջան ճանապարհին. կա զոհ և տուժածներ

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 17։14-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 2001թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա․ Հ-ն (ծնված 2002թ․) հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին և Ա․ Հ-ին (ծնված 1985թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։