Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ղարաբաղում պետք է գիտակցեն, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանը պատերազմի փաստացի կողմ էր». Նարինե Մկրտչյան

490
Շաբաթ, 08 հոկտեմբերի, 2022 թ., 02:06
«Ղարաբաղում պետք է գիտակցեն, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանը պատերազմի փաստացի կողմ էր». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի գրառումը․ «Որքան էլ մեծ լինեն վհատությունն ու հուսաբեկությունը՝ Ղարաբաղի իշխանությունն ու հանրությունը քաղաքական հեռատեսությունը, ողջամտությունն ու սթափությունը պետք է պահպանեն: Երբ աշխարհը մերժում է ռուսական օկուպացիան և Ուկրաինայի տարածքի բռնակցումը, Ստեփանակերտը չպետք է ակամա ռուսական օկուպացիայով ոգևորվի՝ դիմելով դրանց օրինակով ճանաչել Ղարաբաղի անկախությունը:

Ղարաբաղի պայքարը պայքար է ինքնորոշման իրավունքի, հայկականության և ֆիզիկական անվտանգության պահպանման համար, իսկ ուկրաինական տարածքները բռնազավթվել են Մոսկվայի կողմից և բռնակցվել են ՌԴ-ին: Ղարաբաղում պետք է գիտակցեն, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանը պատերազմի փաստացի կողմ էր, և Ղարաբաղը զոհաբերվեց ռուս-ադրբեջանաթուրքական դավադրությանը:

Մեր պայքարը հանուն Ղարաբաղի չի ավարտվել: Նիկոլ Փաշինյանն այդ պայքարն անասելի բարդացրել է, զրոյացրել Ղարաբաղի բոլոր նվաճումները, սակայն Ղարաբաղի փրկությունն ու ազատագրումը եղել և մնում է ողջ հայ ժողովրդի պարտքն ու իրավունքը: Եվ ցանկացած իշխանություն այդ պայքարում անցողիկ է»:

Աղբյուրը`   Նարինե Մկրտչյան