Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ԱՊՀ երկրների ղեկավարները, բացի Ալիևից ու Տոկաևից, հանդիպման են ժամանել Aurus-ով

828
Ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2022 թ., 20:42
ԱՊՀ երկրների ղեկավարները, բացի Ալիևից ու Տոկաևից, հանդիպման են ժամանել Aurus-ով

ԱՊՀ երկրների առաջնորդներից շատերը, որոնք հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգ էին ժամանել՝ մասնակցելու ոչ պաշտոնական գագաթնաժողովին, քաղաքում տեղաշարժվելու համար ընտրել էին Aurus մակնիշի ավտոմեքենա, գրում է РИА Новости-ն:
Հանդիպման վայրը Կոնստանտինովսկու պալատն էր։ Առաջինը ժամանել էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ով նախընտրել էր Mercedes-ը։ Նրան հաջորդել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքմենստանի ղեկավար Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի ղեկավար Շավքաթ Միրզիյոևը՝ բոլորը Aurus-ով։ Նրանց օրինակին հետևել էին նաև Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Maybach էր ընտրել։
Պուտինն ինքը արդեն մի քանի տարի տեղաշարժվում է Aurus-ով, նույնը՝ նախարարների կաբինետի անդամները, հավելում է լրատվամիջոցը: