«Իմ հայրենիքը, իմ երեխաների ապագան չեմ պատրաստվում զիջել ո՛չ Նիկոլին, ո՛չ թշնամուն». Արցախի ԱԺ պատգամավոր
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2008թ-ի մարտի 1-ից, արդեն ակնհայտ, Նիկոլն ու նիկոլները սկսեցին ժողովրդին քարոզել, որ յուրաքանչյուրը կարող է իրավիճակի տեր լինել և ազատվել ղարաբաղցիներից ու Ղարաբաղից, որովհետև ղարաբաղցիները թալանչիներ են, իսկ Ղարաբաղն էլ, որ չլինի իրենք չաղ ու բախտավոր կապրեն: 2018-ին ՀՀ-ում յուրաքանչյուրն իրեն վարչապետ զգաց ու ազգասպանները զավթեցին իշխանությունը...ու սկսվեց...ընդամենը 4 տարի և Նիկոլն ու նիկոլների «քրտնաջան» աշխատանքի արդյունքում, յուրաքանչյուրն իրեն զգաց խեղճ, թույլ ու շշնջաց. «դե ինձնից ոչինչ կախված չի»: Ընդամենը մեկ հետևություն. այն որ Նիկոլը ատում է Հային, դա արձանագրված փաստ է, և հենց այդ «կարևոր» հատկանիշն էր, որով թշնամու ձեռքին իր, գործիք դարձավ... Այն, որ արդեն բոլորն են փաստում, որ վերջ, Նիկոլը Արցախը տվեց, էլ ոչինչ հնարավոր չէ փոխել, դա էլ է նրա ծրագիրը: Ստացվում է, որ ժողովրդի մեծամասնությունը, շատ դեպքերում իր կամքից անկախ, Նիկոլի ծրագրի կատարողն է... Հետևությունները թողնում եմ յուրաքանչյուրին և ասում եմ իմ դիրքորոշումը, որն ի դեպ 1988-ից նույնն է. որպես ՀԱՅ, որպես ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ՝ իմ նախնիներից ժառանգած Հայրենիքը, իմ տունը, իմ երեխաների ապագան չեմ պատրաստվում զիջել ոչ Նիկոլին, ոչ թշնամուն ու հենց ինձնից է կախված և իմ Հայրենիքի, և իմ երեխաների ներկան ու ապագան: Եվ սա կարող է լինել նաև Քո դիրքորոշումը»: Աղբյուրը` Մետաքսե Հակոբյան |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30