Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Արևմտյան պլանի ողջ պերճանքն ու թշվառությունը». Նարեկ Սամսոնյան

447
Շաբաթ, 08 հոկտեմբերի, 2022 թ., 01:36
«Արևմտյան պլանի ողջ պերճանքն ու թշվառությունը». Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արևմտյան պլանի ողջ պերճանքն ու թշվառությունը

Այս պահին տրիվյալ է մի բան. Արևմուտքը Հայաստանին ՌԴ-ից պոկելու համար Ադրբեջանին է նվիրում Արցախն ամբողջությամբ և դեռ պարզ չէ, թե ի՞նչ է լինելու միջանցքի ճակատագիրը: Սա է աշխարհաքաղաքական շրջադարձի արդյունքը՝ Արցախ առանց հայերի ու Արցախ Ադրբեջանի կազմում: էն «պուպուշ դիմոքրըսին» գալիս ա էս աստիճանի հողային զիջման պարտադրանքով ու ստեղ ոչ մի կապ չունեն էն «քխ ռուսները»:

Կարող ենք ֆիքսել, որ էդքան ռուսական կողմին անեծքներ, լուտանքներ, մեղադրանքներ նետած քաղաքական միջավայրում հավաքական Արևմուտքի առաջարկած կամ պարտադրած լուծումը Հայաստանին՝ նվազագույնը ամբողջական հրաժարում Արցախից կամ Արցախն Ադրբեջանին նվիրելը որևէ կերպ անգամ քննադատության չարժանացավ»:

Աղբյուրը`   Նարեկ Սամսոնյան