Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Նիկոլն ավարտեց 2018-ին իրեն իշխանություն նվիրածների ծրագիրը». Տիգրան Ուրիխանյան

481
Ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2022 թ., 23:56
«Նիկոլն ավարտեց 2018-ին իրեն իշխանություն նվիրածների ծրագիրը». Տիգրան Ուրիխանյան

«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ահա և վերջ։ Նիկոլն ավարտեց 2018-ին իրեն իշխանություն նվիրածների ծրագիրը։ Մնում է տակից դուրս գա, բաց դա արդեն չլինող բան է։ Ուրեմն՝ տեղի ունեցավ հետևյալը. եթե հիշում եք, որոշ ժամանակ առաջ Էրդողանը հայտարարեց, որ մինչև Հայաստանն Ադրբեջանի հետ չկարգավորի հարաբերությունները (այսինքն՝ հանձնի Արցախը, հայկական հողերի մի մասը, միջանցք տրամադրի և այլն...) հանդիպում ՀՀ ղեկավարի հետ չի լինելու։ Վերջին օրերին դիվանագիտական կոչված բուռն անցուդարձից հետո, որի ընթացքում ակնհայտ նախապատրաստական աշխատանք էր ընթանում, վերջապես հանդիպեցին։ Ուրեմն՝ ի՞նչ տեղի ունեցավ։ Պարզ է չէ՞, որ արդեն տեղի ունեցել և ավարտվել է։ Պարզ է չէ, որ հենց դա էր երաշխավորել Արևմուտքն իր միջնորդությամբ, մեր հողերի հաշվին։

Ինչո՞ւ չի հայտարարվում։ Որովհետև սեպտեմբերի 15-ին հանկարծակի պարզվեց, որ երկրում դեռ չոչխարացած ու արժանապատիվ մի 30000 մարդ կա, որ դուրս կգան ու կգզեն դավաճաններին։ Բա հիմա ո՞նց են հայտարարելու, երբ են հայտարարելու... Բա սրա հետևանքնե՜րը...»: