Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ՔՊ-ականների 65 կողմ ձայնով Վահագն Հովակիմյանն ընտրվեց ԿԸՀ նախագահ

494
Ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2022 թ., 18:30
ՔՊ-ականների 65 կողմ ձայնով Վահագն Հովակիմյանն ընտրվեց ԿԸՀ նախագահ

Ինչպես հայտնել էինք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Վահագն Հովակիմյանի, իսկ անդամների պաշտոնում Աննա Գրիգորյանի, Ժիրայր Կարապետյանի, Նունե Հովհաննիսյանի, Սիլվա Մարկոսյանի, Արմեն Սմբատյանի և Արուսյակ Տերչանյանի թեկնածությունները։

Հաշվիչ հանձնաժողովի նախագահը ներկայացրեց գաղտնի քվեարկության արդյունքները. Վահագն Հովակիմյան՝ 65 կողմ, 0 դեմ, Աննա Գրիգորյան՝ 65 կողմ, 0 դեմ, Ժիրայր Կարապետյան՝ 65 կողմ, 0 դեմ, Նունե Հովհաննիսյան՝ 65 կողմ, 0 դեմ, Արուսյակ Տերչանյան՝ 65 կողմ, 0 դեմ, Սիլվա Մարկոսյան՝ 65 կողմ, 0 դեմ, Արմեն Սմբատյան՝ 65 կողմ, 0 դեմ:

ՔՊ-ականների 65 կողմ ձայնով Վահագն Հովակիմյանն ընտրվեց ԿԸՀ նախագահ