Ամուսինը կնոջ գերեզմանի մոտ ինքնասպան է եղել․ հայտնաբերվել է երկտող
Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի գերեզմաններ, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի ընտանեկան գերեզմանում տաղավարի տանիքի ձողից կախված վիճակում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 64-ամյա Ն․Խ․-ի դին։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում վերջինս իր կողմից վարած ավտոմեքենայով այցելել է կնոջ գերեզմանին, որտեղ էլ ինքնասպանություն է գործել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նրա հագին սպորտային տաբատի գրպանում հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել․ «Իմ վերջին ցանկությունը՝ կատարել կեսիս՝ կնոջս ցանկությունը, երկուսով գնանք վերև։ Չմեղադրել ոչ ոքի»։ |
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
121Երեկ, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
112Երեկ, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
112Երեկ, 12:06Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
13423.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
71623.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14922.04.2024, 19:18