Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Խոշտանգումների մասին հայտնել են գրեթե բոլոր գերիները, նաև բժիշկների կողմից են վատ վերաբերմունքի արժանացել»․ ՄԻՊ

304
Ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2022 թ., 13:06
«Խոշտանգումների մասին հայտնել են գրեթե բոլոր գերիները, նաև բժիշկների կողմից են վատ վերաբերմունքի արժանացել»․ ՄԻՊ

Այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը տեղեկացրել է, որ ՄԻՊ-ի աշխատակիցները առանձին հանդիպումներ են ունեցել հայրենիք վերադարձած 16 գերիների հետ․ «Մեկ տղա, որն այս պահին հոսպիտալում է գտնվում, նրա հետ այսօր առանձնազրույց կունենանք։ Մենք առանձին զեկույց կունենանք, որի միջոցով կարձանագրենք այն փաստական տվյալները, որոնք հայտնել են տղաները։ Այդ հարցազրույցներով մենք վերհանել ենք փաստեր՝ խոշտանգումների, վատ վերաբերմունքի, նվաստացումների վերաբերյալ»։ Գրիգորյանն ասել է, որ խոշտանգումների մասին հայտնել են գրեթե բոլոր գերիները, նաև բժիշկների կողմից են վատ վերաբերմունքի արժանացել հայ զինծառայողները։