Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանցիները խոշոր եղջերավոր կենդանիներ են գողացել արցախցիներից. ԱՀ ՔԿ

375
Ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2022 թ., 11:48
Ադրբեջանցիները խոշոր եղջերավոր կենդանիներ են գողացել արցախցիներից. ԱՀ ՔԿ

Արցախի քննչական կոմիտեն հայտնում է. որ ադրբեջանցիները խոշոր եղջերավոր կենդանիներ են գողացել արցախցիներից:
«ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ սեպտեմբերի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շեն համայնքի վարչական տարածքի բլրի վրա տեղակայված ադրբեջանական հենակետում գտնվող ադրբեջանցիների կողմից, մոտ 150 մետր հեռավորությամբ գտնվող նույն համայնքի տարածք իջնելու և համայնքի բնակիչներին պատկանող, ընդհանուր՝ 2.025.000 ՀՀ դրամ գումարի 4 գլուխ խոշոր եղջերավոր և 1 գլուխ ձի գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված քրեական գործը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախաքննությունը շարունակվում է։