Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Թշնամու հետ շփման 2 տարբերակ կա». Արամ Սարգսյան

324
Ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2022 թ., 10:36
«Թշնամու հետ շփման 2 տարբերակ կա». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը․ «Թշնամու հետ շփման 2 տարբերակ կա՝ կամ կռվի դաշտում, կամ դիվանագիտական։ Այն իրավիճակում, որում մենք ենք, միայն բանակցայինով է հնարավոր որոշակի ժամանակահատվածի դադար ապահովել, որ օդ ու ջրի նման մեզ պետք է։ Ցավոք, Ալիևը, ի տարբերություն Հայաստանի նախկինների, դա հասկանում է և չի ուզում մեզ ժամանակ տալ ու փորձում է, իրավիճակից օգտվելով, հնարավոր մաքսիմումը պոկել։ Ալիևին կարող են զսպել Էրդողանը և Բայդենը, ռուսները նույնպես որոշակի ազդեցություն ունեն, բայց հակված չեն զսպելու: Երկրորդ՝ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, համաթուրքական շահը գերադասում է ռուսական շահից։ Հետևաբար ես շատ կարևոր եմ համարում Թուրքիայի հետ ուղիղ շփումները, մեծ ու լուրջ արդյունքներ, իհարկե, չեմ ակնկալում, բայց թեկուզ կարճ ժամանակի համար իրավիճակի լիցքաթափում լիովին հնարավոր է»։

Աղբյուրը`   Արամ Սարգսյան