Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հայաստանի վերաբերյալ «կանենք այն, ինչ անում էինք մինչ օրս»․ Էրդողան

419
Հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2022 թ., 20:36
Հայաստանի վերաբերյալ «կանենք այն, ինչ անում էինք մինչ օրս»․ Էրդողան

Ո՞րն է հիմա հայ-թուրքական սահմանի բացման ամենամեծ արգելքը, «Ազատության» թղթակիցն այսօր հարցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, ով ժամանել է Պրահա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին։
Էրդողանը հստակ պատասխան չի տվել:

«Կանենք այն, ինչ անում էինք մինչ օրս», - ասել է Թուրքիայի նախագահը, առանց հավելյալ մանրամասների։

Մինչ օրս Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման բանակցություններ են սկսել առանց նախապայմանների։ Չնայած դրան, Անկարան շարունակում է Հայաստանի հետ հաշտեցումը կապել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների հետ և հրապարակավ աջակցել Բաքվին, նաև Հայաստանի դեմ վերջին հարձակումից հետո։