Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն

452
Հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2022 թ., 19:30
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Աբգար Պողոսյանը։

Հիշեցնենք, որ նրանք ազատազրկված էին այսպես կոչված՝ ծերունիների գործով. մայիսի 8-ին ընդդիմադիր գործիչների նախաձեռնությամբ Գյումրիում հանրահավաք է եղել։ Նույն օրը Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում միջադեպ-վիճաբանություն է տեղի ունեցել։
Մասնավորապես, կանգառում կանգնած տարեց տղամարդիկ՝ 74, 56, 72 և 84 տարեկան, հայհոյանքներ են հնչեցրել դաշնակցական երիտասարդների հասցեին, ձվեր նետել վերջիններիս ուղղությամբ, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել։

Աղբյուրը`   Աբգար Պողոսյան