Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Արևմուտքը կոչերից այն կողմ երբեք ոչ մի առարկայական արդյունք մեզ համար չի արել». Արթուր Թովմասյան

587
Ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2022 թ., 00:30
«Արևմուտքը կոչերից այն կողմ երբեք ոչ մի առարկայական արդյունք մեզ համար չի արել». Արթուր Թովմասյան

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Վերջին օրերին Հայաստանում կտրուկ ակտիվացել են հակառուսական և պրոամերիկյան հայտարարությունները։ Այդ սրացումը տեղի ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից և վերջին օրերին ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին «կոշտ» քննադատություններից և կոչերից հետո: Թեման լայնորեն շրջանառում են արևմտյան կողմնորոշում ունեցող և այդ շրջանակներից սնվող կազմակերպությունները և անհատները, նաև իշխանության, այսպես կոչված, արևմտյան թևը, վերջինիս ամենահայտնի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ակտիվ և բաց տեքստով քարոզն էր:
Արևմուտքը, բացի սրտաճմլիկ հայտարարություններից և կոչերից այն կողմ, երբեք ոչ մի գործնական կամ առարկայական արդյունք մեզ համար չի արել (բացի 17 ռազմագերիների վերադարձից), դա էլ լավ փաթեթավորված կուտ էր: Իսկ այն մարդիկ, ովքեր հույս են դնում այդ հայտարարությունների կամ ամպագոռգոռ կոչերի վրա, մեղմ ասած միամիտ են, կամ լավ չեն տիրապետում Հայոց պատմությանը:
Աշխարհ, աշխարհ, վայ փուչ աշխարհ։ Աշխարհը միայն խոսում է, նեղսրտում, ափսոսում,գազազում, վայրահաչում ու բոլորը՝ սուտ»:

Աղբյուրը`   Արթուր Թովմասյան