«Իրենց անկախությունը վերջանում էր միայն Բաղրամյան 26-ի մատույցներում». Կարեն Անդրեասյան
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԲԴԽ նոր անդամների ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին: Այս պահին Կարեն Անդրեասյանը պատասխանում է պատգամավորների հարցերին: «Հեղափոխություն լինելու հիմքերից մեկն էլ հենց անարդարությունն էր դատական համակարգում: Էս ամբողջ ցասումը, զայրույթը, որ կուտակվել էր, դրանից էր, որ ինչ-որ պահի ինչ-որ մարդիկ, որ դատավորի պատմուճանի մեջ էին, լսեցին, որ դատավորը պետք է լինի անկախ, և իրենք իրենց զգացին անկախ՝ տրամաբանությունից մինչև օրենք: Ամենասարսափելին. իրենց անկախությունը վերջանում էր միայն Բաղրամյան 26-ի մատույցներում: Էս տրամաբանությամբ եկած դատական համակարգն արդեն հիմա էլ ունի մի ուրիշ տրամաբանություն. հիմա էլ իսկապես անկախ են քաղաքական իշխանությունից, շատերը և՛ արդար են, և՛ անկախ են, պահում են օրենքի տառն ու իրավունքի ոգին, իսկ մի քանիսը շարունակում են կախված մնալ անձնական շահերից, նախկին կապերից, միգուցե Բաղրամյան 26-ի կարոտախտից: Էս տրամաբանությունից ուզում ենք փրկել մեր դատական համակարգը»,- ասել է Անդրեասյանը: |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30