Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Պրահայում մեկնարկել է Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հանդիպումը

899
Հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2022 թ., 12:36
Պրահայում մեկնարկել է Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Պրահայում մեկնարկել է Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս աշխատանքային այցով մեկնել է Պրահա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

Նույն օրը Պրահայում նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: