Երևանի կենտրոնում մի խումբ երիտասարդների վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարույթը նախաձեռնվել է սեպտեմբերի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված օպերատիվ տեղեկությունների փաստով։ Այդ օրը տեղեկություն էր ստացվել, որ Նալբանդյան 130 հասցեի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են, որ Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Ազատ Ն-ն, 24-ամյա Նարեկ Բ-ն իրենց ընկերների հետ, որոնց տվյաները պարզվում են,Նալբանդյան փողոցի 130 հասցեի դիմաց վիճաբանել և ծեծել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Պարգև Ս-ին և նրա ընկերոջը, որի ժամանակ Պարգև Ս-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել Ազատ Ն-ի և Նարեկ Բ-ի ուղղությամբ։ Ոստիկանները Նալբանդյան փողոցում հայտնաբերել են Նարեկ Բ-ին և Ազատ Ն-ին և խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին։ Անձնական խուզարկությամբ Ազատ Ն-ի մոտ հայտնաբերվել է ատրճանակ։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս մասնակիցների անձերը պարզելու, նրանց, Պարգև Ս-ին և նրա կողմից օգտագործված ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
8218:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
30509:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
142Երեկ, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
114Երեկ, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
115Երեկ, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
267Երեկ, 11:30