Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 10 դեկտեմբերի, 2022 թ.

«Հանձնելու է ապօրինաբար ստեղծված «անկլավները»` շուրջ մեկ տասնյակ գյուղեր». Հայկ Մարտիրոսյան

800
Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ., 19:00
«Հանձնելու է ապօրինաբար ստեղծված «անկլավները»` շուրջ մեկ տասնյակ գյուղեր». Հայկ Մարտիրոսյան

ԱԺԲ անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Մի քանի տասնյակ հազար հոգի գիտակցաբար իր կյանքն է տվել Արցախը Հայաստանի վերահսկողության տակ վերադարձնելու համար Առաջին պատերազմում:
Երեսուն տարիների ընթացքում շփման գծում գնդակահարվել են հարյուրավոր, գուցե հազարավոր զինծառայողներ:
44-օրյայից մինչ այսօր՝ Արցախը Հայաստանի մաս պահելու համար իր կյանքն է տվել շուրջ վեց հազար հայրենասեր:
Այսօր հայ ժողովրդին ուղարկված բիբլիական մասշտաբների պատիժն արդեն բացահայտ հայտարարեց, որ ըստ էության՝ Արցախը միշտ է համարել Ադրբեջանի մաս և հիմա էլ ճանաչելու է Արցախը՝ Ադրբեջան:
Դրանից բացի, ըստ էության, հանձնելու է խորհրդային ժամանականերում ապօրինաբար ստեղծված «անկլավները»: Այսինքն՝ շուրջ մեկ տասնյակ գյուղեր:
ՆԵՐԱՌՅԱԼ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԳՅՈւՂԵՐը, ՈՐՈՆՔ ՏԱՐՀԱՆՎԵԼՈւ ԵՆ ՀԱՆՁՆԵԼՈւՑ ԱՌԱՋ:
(ՉԵՔ ԽՈւՃԱՊԱՀԱՐՎՈւ՞Մ ՕՐԵՐ ԱՌԱՋ ԽՈւՃԱՊԱՀԱՐՈւՄԻՑ ԻՆՁ ՔՆՆԱԴԱՏՈՂ ԱՆԱUՈԻՆՆԵ՜Ր):
Հիմա հարց է ծագում. ո՞վ ենք մենք, ովքե՞ր են տասնյակ հազարավոր հերոսների ու զոհերի ընտանիքներն ու հարազատները, որ իրենց ամենաթանկագինների ամենաթանկ զոհողությունը՝ կյանքի նվիրաբերությունը զրոյացնողին հանդուրժում են: Ներում են ու հաճախ, շատ հաճախ՝ պաշտում:
Մենք թյուրիմացություն ենք: Մենք գոյություն ունենալու իրավունք չունենք: Եվ նա, որ վաստակել է մեր ունեցածի վրա իր գոյության իրավունքը՝ կմատուցի մեզ պատմական արդարությունը:
Թյուրիմացություն տոհմախումբը կդադարի գոյություն ունենալուց, իսկ նրա փոխարեն կյանքի իր իրավունքը կիրացնի պետականաստեղծը, արժանապատիվն ու մեզ՝ ողորմելիների հասարակության հակապատկեր մարտնչող նվաճողը:
Կյանքի օրենքն է դա: Եվ արդար է դա»:

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան