Առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել մինչև 2 տարեկան երեխա խնամող ծնողին
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կառավարությունն առաջարկում է խնամքի նպաստ նշանակել Հայաստանում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև 2 տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող լինելու հանգամանքից: Օրենքը գործելու է այն դեպքում, երբ երեխան ծնվել է 2023 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո: Հարկ է նշել նաև, որ վարձու աշխատողների և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչև 2023 թ. հունվարի 1-ը, իսկ գյուղաբնակ ծնողի դեպքում՝ նաև եթե դիմումը ներկայացվել է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը: Առաջարկվում է սահմանել, որ մինչև 2 տարեկան երեխայի ծնողը կշարունակի նպաստը ստանալ նաև այն դեպքում, երբ վերադառնա աշխատանքի: Գործող կարգավորմամբ, երբ ծնողը վերադառնում է աշխատանքի, այդ պահից դադարեցվում է նպաստի վճարումը: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00