Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր. ՊՆ

629
Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ., 12:06
Հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր. ՊՆ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը հայտնում է. «Հոտկեմբերի 5-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում:

Այս պահի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր:

Շնորհակալություն բժիշկներին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար»: