Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Բանակ կգնան մինչև 28 տարեկանները. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

304
Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ., 12:00
Բանակ կգնան մինչև 28 տարեկանները. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՀՀ խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում ու կից օրենքներում փոփոխությունների նախագիծը։

Դրանով կառավարությունն առաջարկում է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական բնագավառն ընտրած դիմորդներին տարկետման իրավունք տրամադրել։ Իսկ նման մասնագետների ցանկը օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ենթաօրենսդրական ակտերով կսահմանի հենց կառավարությունը՝ ըստ տվյալ պահին առկա գերակայության ու անհրաժեշտության։

Այսպիսով, Հայաստանում ուսումնառության համար զինծառայությունից տարկետում կտրվի մինչև 28 տարեկանը՝ ներկայում գործող 27 տարեկանի փոխարեն:

Բանակ կգնան մինչև 28 տարեկանները. որոշ մասնագետներ տարկետման իրավունք կստանան