Արցախում բոլորն են եկել այն մտքին, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանի վերջին հայտարարությունն Արցախի քաղաքական դաշտում լիարժեք կոնսենսուս է ձեւավորել: Հասկացել են, որ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվացել է Արցախից։ Եթե մինչ այս պահը հայտարարություններ անում էին Արցախի ԱԺ 3 ընդդիմադիր ուժերը, ապա ԱՀ ԱԽ ընդլայնված նիստի հայտարարությամբ պարզվեց, որ այդ կարծիքը կիսում է նաեւ Արայիկ Հարությունյանը: Այս անգամ գնահատականներով չբավարարվեցին, այլ հանդես եկան կոչով․ «Քանի դեռ Արցախի Հանրապետությունը չի ընդգրկվել հակամարտության կարգավորման գործընթացում լիիրավ հիմունքներով եւ միջազգային բարձր ձեւաչափի շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունն է պարտավորված ու լիազորված՝ ներկայացնելու եւ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջազգային հարթակներում: Այդ պարտավորություններն ու լիազորություններն ամրագրված են ՀՀ ներպետական եւ միջազգային մի շարք փաստաթղթերով, այդ թվում՝ ԵԱՀԿ փաստաթղթերով եւ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»: Հիշեցնենք․ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են եւ պետք է փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, որ Ղարաբաղի հարցը պետք է տարանջատել 2 երկրների միջեւ կնքվելիք խաղաղության պայմանագրից: Նաեւ՝ Ղարաբաղի հարցով բանակցողը պետք է Արցախը լինի»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00