Ուկրաինան կալանքի տակ է առել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների ունեցվածքը
![]() 2022 թվականի փետրվարից Ուկրաինայում կալանքի տակ են առնվել ռուսական և բելառուսական՝ 1,2 միլիարդ դոլարի ակտիվներ։ Այս մասին ասվում է երկրի տնտեսական անվտանգության բյուրոյի զեկույցում։ Ըստ «Կոմերսանտ»-ի՝ դրանցից ավելի քան 500 միլիոն դոլարը մեքենաներն ու «նյութական արժեքներն» են։ Բացի այդ, կալանքի տակ են եղել նաև ֆինանսական հաստատությունների ակտիվները՝ մոտ 350 մլն դոլար, գազալցակայանների ցանցի ակտիվները՝ մոտ 54 մլն դոլար գնահատված արժեքով, և մի քանի առևտրի կենտրոններ՝ 35 մլն դոլար արժողությամբ։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել Շվեյցարիային՝ ռուսական սառեցված ակտիվները փոխանցել Ուկրաինային։ Սակայն նրա իշխանությունները չեն պաշտպանել այս գաղափարը՝ ասելով, որ այն հակասում է եվրոպական պատժամիջոցների տակ ընկած անձանց սահմանադրական տարրական իրավունքներին։ Մասնավորապես, Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարարության խոսնակ Ֆաբիան Մայենֆիշը հայտնել է, որ ռուսաստանցիների՝ 6,7 միլիարդ շվեյցարական ֆրանկ արժողությամբ ակտիվներն արգելափակվել են։ Սառեցվել է նաև ևս 15 գույք։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
