Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին

462
Երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ., 21:18
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ 17 ռազմագերիներին վերադարձնելու հարցում օգնելու համար։ Այս մասին նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Հուսով եմ, որ մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով մենք կհասնենք հետագա առաջընթացի ինչպես հումանիտար հարցերի լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,- գրել է ՀՀ կառավարության ղեկավարը։

Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմն այսօր հայկական կողմին վերադարձրեց 17 հայ ռազմագերիների: