Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ.

Ադրբեջանը Հայաստանին կհանձնի գերեվարված 17 զինծառայողների

918
Երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ., 19:06
Ադրբեջանը Հայաստանին կհանձնի գերեվարված 17 զինծառայողների

Բաքուն Երևանին կհանձնի հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան էսկալացիայի ժամանակ գերի ընկած 17 հայ զինծառայողների, երեքշաբթի օրը հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Բաքուն պատրաստվում է Երևանին հանձնել հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան էսկալացիայի ժամանակ գերի ընկած 17 հայ զինծառայողներին, բոլոր մանրամասները բանակցվել են հայկական կողմի հետ, 17 հայ զինծառայողներից 4-ը գերի են վերցվել վիրավորլ, նրանց տրամադրվել է անհրաժեշտ բուժօգնություն»,- ասվում է հաղորդագրությունում։