Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ.

«Ֆորմատը պետք է շարունակվի՝ թեկուզ առանց Տեր-Պետրոսյանի». Իշխան Սաղաթելյան

387
Երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ., 17:24
«Ֆորմատը պետք է շարունակվի՝ թեկուզ առանց Տեր-Պետրոսյանի». Իշխան Սաղաթելյան

«Կարծում ենք, որ ֆորմատը պետք է շարունակվի՝ թեկուզ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի: Հանրությունն ունի արդարացի ձևավորված պահանջ, մեծ սպասում ու ակնկալիք: Ակնհայտ է Տեր-Պետրոսյանի օրակարգն ու քաղաքական գիծը. պետք է տալ համապատասխան գնահատական, ազատվել այդ բեռից ու էդ օրակարգից ու գնալ լուծումներ գտնելու ճանապարհով»,- ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նախկին նախագահների և կաթողիկոսի հանդիպման ձևաչափին: