Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.

«Փաշինյանն ասում էր՝ ես բան գիտեմ, որը ներսից կտրաքացնի թշնամի երկրին»․ Դավիթ Սահակյանց

293
Երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ., 15:12
«Փաշինյանն ասում էր՝ ես բան գիտեմ, որը ներսից կտրաքացնի թշնամի երկրին»․ Դավիթ Սահակյանց

«Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցն ասել է․ «Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ կանգնում, ասում էր՝ ես բան գիտեմ, որը ներսից կտրաքացնի թշնամի երկրին, բայց անցնում է երկու տարի, ինքն ամեն ձևով խուսափում է ներկայացնել, թե այդ ի՞նչ ինֆորմացիա էր։ Փաստորեն, ստացվում է՝ դու գիտես փաստեր քո թշնամի երկրի մասին, որը քեզ ուզում է ոչնչացնել, բայց դրա մասին չես խոսում։ Այսինքն՝ դու գիտես, կոպիտ ասած, հանցագործության մասին, որն ուզում է անել Ալիևը, ու դու դրա մասին չես ասում։ Կամ գիտես մի ձև, որը կտրաքացնի թշնամու երկիրը ու չես անում դա»։

«Փաշինյանն ասում էր՝ ես բան գիտեմ, որը ներսից կտրաքացնի թշնամի երկրին»․ Դավիթ Սահակյանց