Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

«Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից». ԱԺ նախագահ

805
Երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ., 13:36
«Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից». ԱԺ նախագահ

«Կարո՞ղ է եկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու ժամանակը»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է. «Եկեք էդ հարցին ես չպատասխանեմ: Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը ընդհանրապես որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից: Որովհետև, եթե էդ կառույցը պատշաճ արձագանք չի տալիս, մնում եմ իմ կարծիքին, որ մենք պետք է շատ երկար մտածենք և հասկանանք, բայց, միևնույն ժամանակ, սա խաղ ու պար չէ, որ մենք արագ, ինչ-որ կտրուկ շարժումներ անենք՝ առանց հասկանալու՝ բա հետո ինչ ենք անելու, ինչ է դրան հետևելու, բայց էն, որ խնդիր կա, միանշանակ է»: