Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.

«Ես չեմ ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ»»․ Հովիկ Աղազարյան

253
Երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ., 13:54
«Ես չեմ ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ»»․ Հովիկ Աղազարյան

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին այսօր լրագրողները հարց են ուղղել երեկ «ՀԺ»-ում հրապարակված հոդվածի առնչությամբ, որտեղ ներկայացված էին այն հինգ կետերը, որոնք Ադրբեջանն ուզում է Հայաստանից: Պատգամավորն ասել է, որ Ադրբեջանի պահանջներն իր համար անընդունելի են, և ինքը կարծում է, որ Արցախի ժողովուրդը նույնպես պիտի մերժի նմանատիպ մոտեցումը. Արցախի կարգավիճակի մասին բոլոր հարցերով պետք է զբաղվի Արցախի կողմից ընտրված իշխանությունը, իսկ իրենք պարտավոր են ամեն ինչ անել՝ սատարելու Արցախի ժողովրդի ինքնորոշան իրավունքի իրացմանը։

Լրագրողի հարցին՝ բայց արդյոք իրենք չէի՞ն ասում, որ «Արցախը Հայաստան է և վերջ», Աղազարյանն արձագանքել է․ «Ես տենց բան չեմ ասել»։

«Ես չեմ ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ»»․ Հովիկ Աղազարյան