Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.

«Ինչպե՞ս հասկանանք այդ հանցագործներին պետական բարձրագույն մակարդակով պարգևատրելն ու հերոսացնելը»․ Թաթոյան

392
Երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ., 22:36
«Ինչպե՞ս հասկանանք այդ հանցագործներին պետական բարձրագույն մակարդակով պարգևատրելն ու հերոսացնելը»․ Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի հիմնադիր Արման Թաթոյանը գրել է. «Հայ գերիներին 2022թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի կողմից դաժան գնդակահարության տեսանյութի տարածումից հետո, ադրբեջանական իշխանության կազմակերպմամբ, հրապարակվեց հայ զինվորականների մասնակցությամբ 44-օրյա պատերազմի 1 տեսանյութ՝ փորձելով վաճառել այն միջազգային հանրությանն ու հավասարության նշան դնել իրենց հետ:
Դրանից հետո էլ ստիպված եղան հայտարարել, թե քրեական գործ են հարուցել:
Բայց դե չդիմանալով՝ ներկայացրին, թե իբր իրենց քաղաքացիական հասարակությունը հանկարծ տեսավ այդ տեսանյութը, խղճահարվեց ու պահանջեց, որ գործ հարուցեն, ադրբեջանական իշխանությունն էլ այդպես խելոք-խելոք գործ հարուցեց:
Փաստորեն, ցինիկությունն այսպես էլ է լինում:
Բա ինչպե՞ս հասկանանք, որ միայն մեր անձնակազմով 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական զինվորականների կողմից հայերին միայն խոշտանգելու, գլխատելու, մարմինները մասնատելու 287 օբկեկտիվ [տեսանյութ] ապացույց ենք ամրագրել՝ չհաշված մյուս պատերազմական հանցանքները:
Բա ինչպե՞ս հասկանանք այդ հանցագործներին պետական բարձրագույն մակարդակով պարգևատրելն ու հերոսացնելը:
Իսկ միջազգային կառույցները պետք է նկատի ունենան, որ ադրբեջանական հանցանքները այդ երկրում տարիների հայատյացության պետական քաղաքականության հետևանք են, միասնական շղթայի մասեր, ինչը փոքր ինչ անգամ չի դադարել՝ պատված լինելով ադրբեջանական կեղծ խաղաղության շղարշով:
Միջազգային կառույցներին ևս մեկ տվյալ՝ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվել է դեռ պատերազմի ժամանակ ու այս եզակի, բայց բոլոր դեպքերն այնտեղ քննության առարկա են»:

Աղբյուրը`   Արման Թաթոյան