Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.

«Հայաստանը և Ադրբեջանը պետք է իրենց հարաբերությունները կարգավորեն, բայց ոչ Արցախի հաշվին»․ Դ․ Բաբայան

401
Երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ., 21:48
«Հայաստանը և Ադրբեջանը պետք է իրենց հարաբերությունները կարգավորեն, բայց ոչ Արցախի հաշվին»․ Դ․ Բաբայան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավարությամբ այսօր Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազույցում ասել էր,

թե Արցախի նախագահն ամբողջությամբ տեղյակ է ընթացող բանակցություններից. - «Լեռնային Ղարաբաղի նախագահը որևէ բանակցությունում իմ արտասանած և լսած որևէ նախադասությունից անտեղյակ չի, ինքը տեղյակ է»։

Արդյո՞ք ընդունելի են Հայաստանի վարչապետ այս հայտարարությունները պաշտոնական Ստեփանակերտի համար։ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում նշել է՝ Հայաստանը և Ադրբեջանը պետք է իրենց հարաբերությունները կարգավորեն, բայց ոչ Արցախի հաշվին, ոչ մի պարագայում Արցախը չի կարող Հայաստանի կողմից ճանաչվել Ադրբեջանի մաս. - «Արցախը չի կարող երբևիցե ճանաչվել Ադրբեջանի մաս։ Հատկապես Հայաստանի կողմից։ Ո՞նց կարող է տենց բան լինի։ Պետք է բանակցություններ վարեն, իրենց հարաբերությունները կարգավորեն, բայց դա չի կարող տեղի ունենալ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու հաշվին»։

Հարցին, թե արդյոք կարծում է, թե Հայաստանի իշխանությունները կգնան դրան, Բաբայանն արձագանքել է. - «Դա ինձ չէ, որ պետք է դուք դիմեք։ Ես չեմ ուզում նույնիսկ հավատալ և չեմ պատկերացնում նույնիսկ, որ կարող է որևէ հայ ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս»։

Մանրամասները՝ սկազբնաղբյուրում։