Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 10 դեկտեմբերի, 2022 թ.

«Ունենք տվյալներ, որ այլ անձինք ևս գերեվարվել են, սակայն Ադրբեջանը չի հաստատում»․ իրավապաշտպան

372
Երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ., 21:06
«Ունենք տվյալներ, որ այլ անձինք ևս գերեվարվել են, սակայն Ադրբեջանը չի հաստատում»․ իրավապաշտպան

Մոտավոր հաշվարկներով սեպտեմբերի 13-ից հետո քանի՞ ռազմագերի կա Ադրբեջանում, «Ազատության» հարցին, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Եթե ողջ և պաշտոնականացված ռազմագերիների մասին ենք խոսում՝ այս պահին 17-ն են, բայց մենք ունենք տվյալներ, որ այլ անձինք ևս գերեվարվել են, սակայն Ադրբեջանը չի հաստատում․ կփորձենք հասկանալ չհաստատման պատճառները։ Տեսանյութն էլ վկայում է, որ գերեվարվածների թիվն ավելի մեծ է եղել, քան երկու տասնյակը, սակայն նրանք գնդակահարվել են և գերու կարգավիճակից այդպես էլ չեն օգտվել»։