Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Սիլիկյան թաղամասի փողոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

940
Կիրակի, 02 հոկտեմբերի, 2022 թ., 20:30
Սիլիկյան թաղամասի փողոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկներն ու ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ 61-ամյա Լեռնիկ Ս-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքերն չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամաբ նշանանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: