Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

КАМАЗ-ի թափքից ընկնելու հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

720
Կիրակի, 02 հոկտեմբերի, 2022 թ., 16:48
КАМАЗ-ի թափքից ընկնելու հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

Սեպտեմբերի 30-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ 68-ամյա Աշոտ Հ-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, վերջինը սեպտեմբերի 27-ին, ժամը 12։40-ի սահմաններում «պոլիտրավմա» ախտորոշմամբ Սիսիանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել, որտեղից այդ մասին տեղեկացրել էին ոստիկանության Սիսիանի բաժին։ Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները պարզել էին, որ Աշոտ Հ-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198 կմ հատվածում «էստակադայում» կայանված, Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Գագիկ Հ-ին պատկանող КАМАЗ մակնիշի ավտոմեքենայի թափքից վայր ընկնելու հետևանքով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: