Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Տարածքների հարցում ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային». Բլինքեն

1419
Կիրակի, 02 հոկտեմբերի, 2022 թ., 11:42
«Տարածքների հարցում ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային». Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ զրույցում վստահեցրել է, որ Վաշինգթոնը կշարունակի աջակցել Կիևի՝ իր տարածքները պաշտպանելու ջանքերին, այս մասին Բլինքենը հայտնել է Twitter-ում։ «Ես վերահաստատեցի մեր հավատարմությունը Կիևին և շեշտեցի, որ Միացյալ Նահանգները կշարունակի ռազմական և դիվանագիտական ​​աջակցությունն Ուկրաինային, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենց հայրենիքը»,- նշել է նա: