ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի հայտը Սպիտակ տան համար անակնկալ էր. #Politico
Ինչպես հայտնել էինք, Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել. Զելենսկին ցանկություն է հայտնել, որ դա լինի «արագացված ընթացակարգի» համապատասխան։ Իրադարձությունն անսպասելի է եղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համար, գրում է Politico-ն՝ հղում կատարելով ամերիկացի երկու պաշտոնյայի։ Նշվում է, որ Կոնգրեսում Կիևի դիմումի վերաբերյալ կարծիքները կիսվել են: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ուղիղ կերպով չի պատասխանել հարցին, թե աջակցո՞ւմ է արդյոք Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ նշելով, որ կողմ է Կիևի անվտանգության երաշխիքներին։ Կոնգրեսական Մայքլ Քուիգլին էլ հայտնել է, որ Կիևի դիմումը պետք է աջակցություն ստանա։ Ըստ լրատվամիջոցի՝ Արևմուտքը մտավախություն ունի, որ Ուկրաինայի հրատապ դիմումը, որը պահանջում է անդամ բոլոր երկրների համաձայնությունը, կարող է հանգեցնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի։ |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36