Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Պառակտում քարոզող անձի շուրջ համախմբում հնարավոր չէ». Արամ Վարդևանյան

438
Շաբաթ, 01 հոկտեմբերի, 2022 թ., 00:12
«Պառակտում քարոզող անձի շուրջ համախմբում հնարավոր չէ». Արամ Վարդևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրել է․ «Մադրիդյան սկզբունքները քննադատում է այն անձը, ով ստորագրել է մեր այս դժբախտության շղթայի հիմքը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Մադրիդյան սկզբունքները, այդ թվում՝ միջազգային իրավական իմաստով առաջարկում եմ համեմատել այս իշխանությունների յուրաքանչյուր գործողության ու փաստաթղթի հետ, որի հետ առերեսվում ենք չորս տարուց ավելի:

Տապանաքարից է խոսում անձը, ում թիվ մեկ պատասխանատու լինելու ժամանակ հազարավոր, հասկանում եք հազարավոր ՀԵՐՈՍ տղերք են մարտիրոսվել:

Արցախի հարցի բանակցային գործընթացից դժգոհում է այն անձը, ով բանակցությունները հասկանում էր հետևյալ կերպ. «Արցախը Հայաստան է և վերջ, Սկսում եմ իմ սեփական կետից, Ինչ ուզում բանակցում եմ...»:

Նման բովանդակություն, սուտ ու կեղծիք ու նույնիսկ այս օրհասական պայմաններում պառակտում քարոզող անձի շուրջ՝ համախմբում հնարավոր չէ, կարծում եմ՝ այսօր դա դարձավ ակնհայտ նաև այն անձանց համար, որոնք դա տեսականորեն փորձում էին պատկերացնել»:

Աղբյուրը`   Արամ Վարդևանյան