Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Դուք Ռուսաստանի Դաշնությո՞ւնը նկատի ունեիք»․ լրագրողը՝ Փաշինյանին

484
Ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2022 թ., 22:06
«Դուք Ռուսաստանի Դաշնությո՞ւնը նկատի ունեիք»․ լրագրողը՝ Փաշինյանին

Կառավարության վերջին նիստի ժամանակ հայտարարություն արեցիք, որ մեր ռազմական դաշնակիցներից մեկին հարյուրավոր դոլարներ եք վճարել, բայց մատկարարում տեղի չի ունեցել։ Դուք Ռուսաստանի Դաշնությո՞ւնը նկատի ունեիք․ Հ1-ի եթերում՝ լրագրողի հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես ինչ հարկ եմ համարել՝ հայտարարել եմ։ ՊՆ այսօրվա հաղորդագրության հետ էլ հակասություն չկա, որվհետև կան բազմաթիվ նրբություններ, որոնք բացահայտման ենթակա չեն։ Եթե հարկ համարեի երկիր հիշատակեի՝ կհիշատակեի։ Ես ասել եմ այնքանով, որքանով որ հարկ եմ համարել և ճիշտ եմ համարել»։

«Իմ հայտարության մեջ ՌԴ-ի մասին ոչինչ ասված չէ և դա չի վերաբերում այդ երկրին»,- հավելեց վարչապետը։