Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«ՀՀ նախկին երեք նախագահները հրաժարվել են բանակցային գործընթացի մասին տեղեկանալ․ ԼՂՀ նախագահը ևս անտեղյակ չէ»․ Նիկոլ Փաշինյան

534
Ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2022 թ., 21:12
«ՀՀ նախկին երեք նախագահները հրաժարվել են բանակցային գործընթացի մասին տեղեկանալ․ ԼՂՀ նախագահը ևս անտեղյակ չէ»․ Նիկոլ Փաշինյան

«Ես միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել մասնավորապես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնել բանակցություններն ամբողջությամբ: Ուզում եմ ընդգծել՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը երկու խմբակցությունների լիդերներն են, նրանք հարաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լևոն Տեր-պետրոսյանի ղեկավարած ուժը ևս հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը»,–խոսելով բանակցային գործընթացի «գաղտնիությունից», ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Ավելի ասեմ, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ամբողջությամբ տեղյակ են։ ԼՂ նախագահը որևէ բանակցությունում իմ արտասանած և լսած որևէ նախադասությունից անտեղյակ չէ»։