Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ռումբի ահազանգ՝ Փարաքարի գյուղապետարանում

963
Ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2022 թ., 18:32
Ռումբի ահազանգ՝ Փարաքարի գյուղապետարանում

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքարի գյուղապետարանում ռումբ է դրված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ոստիկաններն ու փրկարարները տարհանել են գյուղապետարանի աշխատակիցներին, տարածքն էլ սահմանազատել են, որպեսզի ներսում փրկարարներն ու սակրավորները կատարեն որոնողական աշխատանքներ: Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: