ՌԴ դեսպանն արձագանքում է Փաշինյանի՝ զենքի մասին հայտարարությանը. «Ժողովուրդ»
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ոչ մի կերպ չի մեկնաբանել հարցը՝ կա՞ արդյոք արգելք Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին զենք վաճառելու հարցում։ Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման օրերին՝ սեպտեմբերի 13-ին՝ խորհրդարանում, երեկ էլ ՀՀ կառավարության նիստում խոսեց Հայաստանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին: Նա ասաց, որ անգամ դաշնակիցները զենքի մասով իրենց խոստումները չեն կատարում: Ըստ նրա՝ թեեւ Հայաստանը բավարար ֆինանսական միջոցներ ունի, բայց ոչ բոլորն են, որ պատրաստ են մեզ զենք վաճառել: Ասել է թե՝ փող ունենք, բայց զենք առնել չենք կարողանում: «Մենք կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերքը, բայց, բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին»: Վարչապետի այս հայտարարության մասով ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ՌԴ-ն թույլ չի տալիս, որ Հայաստանը զենք գնի։ Նա սկզբում նշեց. «Ես իրավասու չեմ պատասխանել այդ հարցին»։ Մեր ճշտող հարցին՝ ո՛չ հերքում է, ո՛չ հաստատո՞ւմ, փաստորեն, նա նշեց. «Առանց մեկնաբանության»։ Մանրամասները՝ թերթի համարում: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18