Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Պատերազմին պատրաստ լինելու համար պետք է ունենալ ուժեղ բանակ». Բաբկեն Թունյան

398
Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ., 22:42
«Պատերազմին պատրաստ լինելու համար պետք է ունենալ ուժեղ բանակ». Բաբկեն Թունյան

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը. «1. Խաղաղություն ունենալու համար պետք է պատրաստ լինել պատերազմի (ցավոք դա այդպես է, հատկապես մեր տարածաշրջանում):
2. Պատերազմին պատրաստ լինելու համար պետք է ունենալ ուժեղ բանակ՝ պրոֆեսիոնալ, գործին տիրապետող զինվորականներ և ժամանակակից սպառազինություն:
3. Ուժեղ բանակ ունենալու համար պետք է ունենալ շատ փող պետական բյուջեում: Զինվորականին նորմալ վարձատրելու, նորմալ պայմաններ ապահովելու և սպառազինություն ձեռք բերելու համար:
4. Բյուջեում շատ փող ունենալու համար պետք է ունենալ արագ ու կայուն զարգացող տնտեսություն, որը կապահովի շատ հարկեր:
5. Տնտեսական զարգացման համար պետությունը պետք է ապահովի համապատասխան բիզնես միջավայր, մեզնից յուրաքանչյուրն էլ զբաղվի իր գործով՝ բարեխիղճ ու պրոֆեսիոնալ (լինի բանվոր թե գիտնական):
*Այս պարզ տրամաբանական շղթան պատասխանում է այն հարցին, թե փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ինչու են քննարկվում տնտեսական, ֆինանսական ու այլ հարցեր»:

Աղբյուրը`   Բաբկեն Թունյան