Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 19–ամյա Էդվարդ Հովհաննիսյանն Ապարանից էր

425
Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ., 21:48
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 19–ամյա Էդվարդ Հովհաննիսյանն Ապարանից էր

Սեպտեմբերի 28-ին, Ադրբեջանի Զինված ուժերի ագրեսիայի հետևանքով զոհված պարտադիր ժամկետային զինծառայող Էդվարդ Հովհաննիսյանն Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից էր։

19-ամյա Էդվարդը բանակ էր զորակոչվել մեկ տարի երկու ամիս առաջ։

Էդվարդն ընտանիքի կրտսեր որդին էր, իրենից մեծ մեկ եղբայր ունի։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28–ին, ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ագրեսիայի հետևանքով կա 3 զոհ: